ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Եվրոպայից լրացուցիչ ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման վերաբերյալ։ Նա ինքնաթիռում լրագրողներին ասել է.
«Ես դեռ այդ որոշումը չեմ կայացրել։ Շատ բան կախված կլինի Գրենլանդիայից՝ արդյոք մենք կկարողանանք լավ գործարք կնքել Գրենլանդիայի հարցում։
Եվ շատ բան կախված կլինի Իրանից։ Նրանք պատրաստ են օգնել հիմա, բայց արդեն շատ ուշ է։ Ըստ էության, մարտական գործողությունների ավարտին շատ չի մնացել, բայց շատ բան կախված կլինի Իրանից», – ասել է Թրամփը։