Սալահը՝ ԱԱ-ի ամենաթանկ ազատ գործակալ

Transfermarkt-ը ներկայացրել է ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ամենաթանկ ֆուտբոլիստներին, որոնք մասնակցել կամ մասնակցում են աշխարհի առաջնությանը։

Առաջին տեղում է Եգիպտոսի հավաքականի 34-ամյա հարձակվող Մոհամեդ Սալահը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Լիվերպուլն» էր։

Երկրորդ տեղում է Սենեգալի հավաքականի հարձակվող Բամբա Դիենգը (15 միլիոն եվրո), եռյակը եզրափակում է Թուրքիայի հավաքականի պաշտպան Զեկի Չելիկը (14 միլիոն եվրո)։

Հնգյակում են նաև Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունզը (12 միլիոն եվրո) և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լեոն Գորեցկան (12 միլիոն եվրո)։

Leave a Comment