Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈւԵՖԱ-ի ՉԼ որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանում 2-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» նկատմամբ:
Հայկական ակումբի եվրագավաթային այս կարևոր հաջողությունն աննկատ չի մնացել ներքին առաջնությունում մրցակիցների կողմից։ Մասնավորապես, «Նոա» ֆուտբոլային ակումբը դրսևորել է մարզական համերաշխություն և շնորհավորել գործընկերներին։
«Արարատ-Արմենիայի» հետխաղային հաղթական հրապարակման մեկնաբանություններում «Նոայի» պաշտոնական էջը թողել է հետևյալ գրառումը.
«Շնորհավորում ենք։ Հաջողություն ենք մաղթում առաջիկա խաղերում»։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: