Պետք չէ տարակուսել

Պետք չէ տարակուսել

09.07.2026 | 00:01


Հուլիսի 9

ՈՒրախ եղիր Ինձնով:

ՈՒրախությունը փոխանցվում է: Աղոթիր ու վստահ եղիր:

Եթե երկմտում և Իմ սիրո ու նպատակների մասին հարցեր է տալիս մեկը, որ Ինձ ճանաչում է սոսկ իբրև Աստված ու Արարիչ, այդ իր համար առանձնապես մեղք չի համարվում:

Սակայն մեկը, որ ճանաչում է Ինձ այնպես, ինչպես որ դուք եք ճանաչում` իբրև Բարեկամ ու Փրկիչ, մեկը, որ տիեզերքը Արարող Աստծուն, իբրև Հայր է ճանաչում, այդ մեկի համար Իմ նպատակի, Իմ փրկարար ուժի, Իմ մեծ սիրո մասին տարակույս ունենալը` իրապես սխալ է:

Մեկնաբանություններ

Leave a Comment