Սյունիքի մարզի Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլի հարձակումից տուժած 6 անձանցից մեկի վիճակը ծանր է, հայտնել է «Գորիս» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը։
Նրա խոսքով՝ Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի անդամները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։
Ավելի վաղ «Սյունիք Նյուզ»-ը հայտնել էր, որ գայլի հարձակման հետևանքով Քարահունջ գյուղում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա, Ըստ ԶԼՄ-ի՝ տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։
