Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ալբանիայում, սակայն դրա հստակ ամսաթիվը դեռևս չի որոշվել։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Հաջորդ գագաթնաժողովը, անշուշտ, տեղի կունենա Ալբանիայում, սակայն դրա ամսաթիվը դեռևս անորոշ է», – Անկարայում դաշինքի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է նա։