ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ինչ-որ փուլում այցելել Ուկրաինա, սակայն կնախընտրեր, որ այդ պահին հակամարտությունն արդեն ավարտված լիներ, հայտնում է NBC News-ը։
«Ես կնախընտրեի, որ պատերազմն ավարտված լիներ: Գաղտնի ծառայությունը հիացած կլիներ,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով հնարավոր ուղևորության մասին հարցին:- Այո, ես կմեկնեի Ուկրաինա»,- հավելել է նա։
Թրամփը մինչ այժմ նախագահի կարգավիճակով չի այցելել Ուկրաինա։ Նրա նախորդը՝ Ջո Բայդենը, 2023 թվականին անսպասելի այց էր կատարել Կիև՝ Ռուսաստանի հետ հակամարտության սկսվելուց գրեթե մեկ տարի անց։