Գայլի հարձակման հետևանքով Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա․ ԶԼՄ

Գայլի հարձակման հետևանքով Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա, հայտնում է «Սյունիք Նյուզ»-ը։

Նշվում է, որ տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։

Ըստ ԶԼՄ-ի՝ դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Այս պահին իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

Leave a Comment