Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը

Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը

Բրիտանական Economist Intelligence Unit (EIU) վերլուծական կենտրոնը հրապարակել է կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների ամենամյա վարկանիշը։ Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցնում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։ Վարկանիշը կազմվում է առողջապահության, կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ցուցանիշների հիման վրա։ Վերլուծաբանները գնահատում են նաև այն հնարավոր խնդիրները, որոնց կարող են բախվել տվյալ քաղաքների բնակիչները։

Կոպենհագենը գլխավորել է ցանկը՝ բարձր կայունության, զարգացած ենթակառուցվածքների և պետական ծառայությունների բարձր որակի շնորհիվ։ Երկրորդ տեղում, ինչպես նախորդ տարի, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան է։ Եթե 2025 թվականին այն այդ հորիզոնականը կիսում էր Շվեյցարիայի Ցյուրիխի հետ, ապա 2026 թվականին Ցյուրիխը նահանջել է երեք հորիզոնականով։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Մելբուռնը, Սիդնեյը (Ավստրալիա), Ժնևը (Շվեյցարիա), Օսական (Ճապոնիա), Ադելաիդան (Ավստրալիա), Վանկուվերը (Կանադա) և Տոկիոն (Ճապոնիա)։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment