«Radar զրույցի» այսօրվա հյուրն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Սաքունցի հետ նախ անդրադարձել ենք ՍԴ որոշմանը․
«Մենք, որպես դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություն, որ դիտարկել էինք ընտրական գործընթացը ոչ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովներում, այլ նաև տարածքային ընտրական հանձնաժողովներում, չենք արձանագրել այնպիսի աղաղակող խախտումներ, որոնք, մեր կարծիքով, կարող էին հիմք հանդիսանալ, որ պնդում արվեր, թե դրանք ազդել են քվեարկության արդյունքների վրա։ Մեր միակ մտահոգությունը շարունակում էր մնալ 3 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու հարցը, որի վերաբերյալ, ի դեպ, մենք ահազանգել ենք դեռևս քվեարկության օրը, և ինչը, ցավոք սրտի, հաշվի չառավ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Գտնում ենք, որ, այնուամենայնիվ, այդ 3 տեղամասերում ընտրողների ընտրական իրավունքը մնաց խախտված»։
Սաքունցի խոսքով՝ նախ պետք է պայքարել ընտրակաշառքների դեմ․
«Նախընտրական ժամանակահատվածում խոստումներ են տալիս, թե՝ «մենք ամենալավն ենք» և այլն, բայց ատելության խոսքը մեկը մյուսի նկատմամբ, ցավոք սրտի, բավական մեծ չափով դրսևորվեց, և հիբրիդային սպառնալիքներ կային, ապատեղեկատվություն, որոնք փաստեր ստուգող տարբեր հարթակների կողմից արձանագրվեցին։ Դրանք հիմնականում գալիս են Կրեմլից, Արևմուտքից չկային»։
Իրավապաշտպանը հիբրիդային սպառնալիքների համատեքստում է դիտարկում նաև Կրեմլի կողմից հայկական արտադրության որոշակի արտադրատեսակների արտահանման սահմանափակումները․
Իրավապաշտպանը նաև անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացվող գործողություններին և կալանավորմանը․
«Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության տեսարանները և նրա նկատմամբ իրականացվող գործողությունները, իհարկե, անհամաչափ էին։ Նկատի ունեմ՝ արժանապատվությունը նվաստացնող էին, կապ չունի՝ ով է՝ Ծառուկյանը, Փաշինյանը, Սաքունցը, թե Քոչարյանը։ Իրավապահ մարմինն իր գործողությունները պետք է իրականացնի այնպես, որ չհանգեցնի մարդու արժանապատվության նվաստացմանը։ Դրանք ցուցադրական պատժիչ գործողություններ էին, որոնք անթույլատրելի են»։
Մանրամասները՝ տեսանյութում։
