Հարձակում Գերմանիայի դպրոցներից մեկի վրա. ձերբակալվածը 16-ամյա տղա է

 Գերմանիայի Բավարիա երկրամասի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է 16-ամյա մի տղա, հայտնում է տեղական ոստիկանությունը։

«Ձերբակալվածը 16-ամյա դեռահաս է», – գրել է ոստիկանությունը սոցիալական ցանցերում։

BR24 լրատվական կայքը հայտնել է, որ Գերմանիայի Բավարիա երկրամասի դպրոցներից մեկում ենթադրյալ հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, իսկ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել։ Կասկածյալը ձերբակալվել է միջադեպից անմիջապես հետո։ 

Bild-ի տվյալներով՝ վնասվածքները պատճառվել են դանակահարության հետևանքով։

Leave a Comment