Մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց չմոռանաք՝ առջևում պատասխան խաղն է․ Տուլիպա

Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» նկատմամբ տարած հաղթանակը մեկնաբանել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՉԼ որակավորման առաջին փուլի տնային խաղում «Ռիգային» պարտության էր մատնել 2։0 հաշվով։

«Հիացած եմ ամբողջ թիմի խաղից: Մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր: «Ռիգան» բարձրակարգ թիմ է: Հանդերձարանում ֆուտբոլիստներիս ասացի, որ լավ խաղ էր, լավ արդյունք էր, բայց չմոռանաք՝ առջևում պատասխան խաղն է»,-ասել է Տուլիպան։

Leave a Comment