ԱՄՆ-ն այսօր հզոր հարված կհասցնի Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կարող են հզոր հարվածներ հասցնել Իրանին արդեն այսօր երեկոյան։ Նա այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Թրամփի, Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի վրա՝ արձակելով մի քանի անօդաչու թռչող սարքեր և մեկ հրթիռ։

«Մենք երեկ գիշեր շատ ուժեղ հարված հասցրեցինք նրանց։ Հավանաբար, այսօր երեկոյան կրկին շատ ուժեղ կհարվածենք նրանց։ Ես մի փոքր նախազգուշացում կտամ», — ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև հավելել է, որ վերջնական որոշումը կախված կլինի իրավիճակի զարգացումից։

«Մենք այսօր երեկոյան ուժեղ կհարվածենք նրանց, բայց կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», — ասել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment