Լեգենդար Ջոկովիչը «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչում է

Աշխարհի 8-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոնը 7:6, 3:6, 6:3, 6:7, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Պայքարը տևել է 5 ժամ 15 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Leave a Comment