ՆԱՏՕ-ի առաջնորդները հավանություն են տվել Ուկրաինային 140 մլրդ եվրոյի օգնությանը

ՆԱՏՕ-ի առաջնորդները հավանություն են տվել140 միլիարդ եվրո (160 միլիարդ դոլար) ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային 2026 և 2027 թվականներին։

«Ուկրաինան նպաստում է տրանսատլանտյան անվտանգությանը, և դաշնակիցները միասնական են Կիևին ցուցաբերվող անսասան աջակցության հարցում», – ասվում է այսօր ընդունված համատեղ հռչակագրում։

Այս տարի «դաշնակիցները խոստանում են 70 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա, օգնություն և ուսուցում, ինչպես նաև հաստատում են 2027 թվականի աջակցությունն առնվազն համարժեք մակարդակի վրա պահելու հանձնառությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Օգնությունը հիմնականում տրամադրվելու է ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների և Կանադայի կողմից, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն կտրուկ կրճատել է Կիևին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

Leave a Comment