
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ նաև Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշեց վերադարձնել դատախազության միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։ Այլ խոսքով՝ նա արդեն պատգամավորի թեկնածու չէ, գրում է «Փաստինֆո»-ն՝ հավելելով. «Դատախազությունը հրաժարվել է մեր հարցին ի պատասխան մանրամասնել, թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ պատճառաբանելով նախաքննության շահով»: