Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Եգիպտոսի դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ չիրացնելու դրվագը։
Առաջին խաղակեսում 0:1 հաշվի ժամանակ Մեսսիի հարվածը 11-մետրանոցից հետ էր մղել դարպասապահ Մոստաֆա Շոբեյրը։
«Շատ ցայրացած էի և շատ էի տխրել, որ նորից չկարողացա արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։ Եթե այդ դրվագում գոլ խփեի, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր այդ խաղում։
Մենք լավ էինք խաղում, ունեցանք գերազանց պահեր։ Մրցակցի դարպասապահը մի քանի անհավանական սեյվեր կատարեց։ Բարեբախտաբար, վերջնամասում դարձյալ շանս ունեցա։ Առանձնահատուկ զգացողություն է այսպիսի թիմին օգնելը»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Արգենտինան Եգիպտոսին հաղթել էր 3:2 հաշվով։ Մեսսին դարձել էր գոլիև գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող։