Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել

Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) Ռուսաստանի հավաքականին և ռուսական ակումբներին չեն նախատեսում թույլ տալ մասնակցել միջազգային մրցաշարերին.  հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ հիմնական պատճառը կապված է այն հանգամանքի հետ, որ բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ կարող են բոյկոտել ռուսական թիմերի մասնակցությամբ հանդիպումները։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Ռուսաստանի հնարավոր վերադարձի մասին՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի գործունեության ժամանակավոր կասեցման վերացումից հետո։ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ կքննարկի ռուսական թիմերի՝ միջազգային մրցաշարերին մասնակցության արգելքի վերացման հարցը։ Կազմակերպությունը նշել է, որ նախ պետք է վերլուծի ՄՕԿ-ի որոշումը և հետագա քայլերը համաձայնեցնի շահագրգիռ կողմերի հետ։

Հիշեցնենք, որ ռուսական թիմերը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից հեռացված են 2022 թվականի փետրվարից։ Սակայն վերջին շրջանում առաջին քայլերն են արվել հնարավոր վերադարձի ուղղությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment