Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի․ Շարմազանով

ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

 

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել․ նա մտածել է, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, սակայն իրականում զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։

 

Տարածված ենթադրյալ հեռախոսազանգի բովանդակությունը ընդհանուր առմամբ հետեւյալն է.

 

-Ես նաեւ ակնկալում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։

 

– Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխել կաթողիկոսին։

 

– Ես կարծում եմ, որ հիմա իմ ձեռքում կան հաղթաթղթեր, և մենք կարող ենք փոխել կրոնը/երևի նկատի ունեն Եկեղեցու ղեկավարությանը/: Միակ բանը, որ կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի կողմնակիցների մեծ քննադատությանը։

 

– Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։

 

ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը փաստացի ապացուցում է մեր այն վարկածը, որ Հայ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավը առնվազն սատարում ունի թուրքերի եւ այլ արտաքին կենտրոններում։

 

Սա հայկական օրակարգ չէ,այ սա է հիբրիդային պատերազմ ՀՀ-ի ու հայ ժողովրրի արժեքների դեմ։

 

Սինիրլիօղլուն ըստ էության գործում է Բոլթոնի «Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից» դոկտրինի շրջանակներում։

 

Սա ուղիղ միջամտություն է թե ՀՀ-ի եւ թե Հայ Եկեղեցու ներքին գործերին։

 

Այս արարքը պետք է դատապարտվի բոլոր քաղաքական ուժերի, հասարակության եւ ինչու չէ նաեւ միջազգային հանրության կողմից։

 

Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի։

 

Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Հայ Եկեղեցու դեմ հանդիսանում է հիբրիդային արշավի որջ»։

Leave a Comment