Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազությանը վերադարձրել է Գագիկ Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ նա այլևս պատգամավորության թեկնածու չէ։
Հիշեցնենք, որ երեկ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և, ըստ իրավապահների, հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։ Այս պահին քրեական գործով կա երեք մեղադրյալ, և բոլոր երեքն էլ կալանավորված են, այդ թվում՝ Ծառուկյանը։
Հավելենք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Աղամյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդություն։