Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿ — MediaNews

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, մեկն էլ ձերբակալվել էր:

ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Հիշեցնենք նաև՝ ՔԿ-ում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում նախօրեին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին, մյուս անդամի վերաբերյալ կայացվել էր ձերբակալման որոշում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment