Թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն, պատրաստ է օգնել հեռացնել Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսին

Կարծելով, թե զրուցում է Փաշինյանի հետ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել հեռացնել ՀԱԵ կաթողիկոսին:

Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում խոսել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ, տեղեկանում ենք 1tv.ru-ից։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ Հաղորդման հեղինակների պնդմամբ՝ Հայաստանում իրականացվում են հոգևորականների ձերբակալություններ և ճնշումներ, որոնք, ըստ նրանց, կատարվում են Արևմուտքի աջակցությամբ։

Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում խոսել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ, տեղեկանում ենք 1tv.ru-ից։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ Հաղորդման հեղինակների պնդմամբ՝ Հայաստանում իրականացվում են հոգևորականների ձերբակալություններ և ճնշումներ, որոնք, ըստ նրանց, կատարվում են Արևմուտքի աջակցությամբ։

Զրույցից ներկայացնում ենք մի հատված.

— Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։

— Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

— Կարծում եմ՝ այժմ իմ ձեռքում արդեն կան որոշակի խաղաքարտեր, և մենք կարող ենք փոխել կրոնական իրավիճակը։ Միակ բանը, ինչի համար կարող եմ խնդրել ձեզ, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների խիստ քննադատությանը։

— Լավ, ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։ Իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ըստ հաղորդման, պատրաստակամություն է հայտնել աջակցել կաթողիկոսի փոխարինման հարցում։

Աղբյուր՝ https://alphanews.am/karcelov-te-zroucoum-e-pashinyani-het/

Leave a Comment