08 Հուլիսի 2026, 14:45
«Forbes» ամսագրի կողմից «Աշխարհը նվաճած 50 ռուսաստանցիների» ցանկում ընդգրկված աշխարհահռչակ գիտնական, քիմիկոս-բյուրեղագետ Արտյոմ Օhանովը դարձել է Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների ոլորտի միջազգային պետական մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։ Մրցանակը նրան անձամբ հանձնել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։ Այս մասին Օhանովը հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
«Քիչ առաջ Պեկինում անձամբ Սի Ծինփինից ստացա Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների ոլորտի միջազգային պետական մրցանակը։ Այն շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ առավելագույնը 10 դափնեկրի (այս տարի՝ 9)։ Նախորդ տարիների մրցանակակիրների թվում բազմաթիվ մեծանուն գիտնականներ են եղել, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի վեց դափնեկիր, ինչպես նաև ամերիկացի ֆիզիկոս Շաուչեն Չժանը, որը համարվում էր Նոբելյան մրցանակի ամենահավանական թեկնածուներից մեկը»,- նշել է նա։