Փորձել են կեղծ տվյալներով ապահովագրական ընկերությունից ստանալ 1․157․000 դրամ․ գործը դատարանում է

2026 թվականի հուլիսի 7-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործ, որով երկու անձի՝ Մ․Հ․-ի և Գ․Ի․-ի մեղադրանք է առաջադրվել։ Ըստ մեղադրանքի՝ նրանք, գործելով միասնական դիտավորությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթերում ներկայացրել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ փորձելով ապահովագրական ընկերությունից խարդախությամբ ստանալ 1․157․000 դրամ ապահովագրական հատուցում։ Սակայն նշված գումարը չի փոխանցվել։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Արմեն Պողոսյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, վթարված ավտոմեքենայի վարորդ Գ․Ի․-ի հետ կեղծ տվյալներ է ներառել նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին և ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող պահին իրենց գործողությունների մասին վարորդների նշումների վերաբերյալ արձանագրությունում, նշելով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, այդ կերպ, խմբի կազմում, ցանկանալով ապահովագրական ընկերությունից հափշտակել խոշոր չափերով 1.157.000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցման գումար, սակայն այդ գումարն ապահովագրական ընկերության կողմից չի փոխանցվել:

Գ․Ի․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, վթարված ավտոմեքենայի վարորդ Մ․Հ․-ի հետ կեղծ տվյալներ է ներառել նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին և ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող պահին իրենց գործողությունների մասին վարորդների նշումների վերաբերյալ արձանագրությունում, նշելով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, այդ կերպ, խմբի կազմում, ցանկանալով ապահովագրական ընկերությունից հափշտակել խոշոր չափերով 1.157.000 ՀՀ դրամ ապահովագրական հատուցման գումար, սակայն այդ գումարն ապահովագրական ընկերության կողմից չի փոխանցվել:

Մ․Հ․-ին և Գ․Ի․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 1 և 3 կետերով, ինչպես նաև 457-րդ հոդվածի 2-րդ մասի։

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment