ԱԱ-2026-ը ռեկորդային է 0:0 հաշվով հանդիպումների քանակով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Շվեյցարիա – Կոլումբիա հանդիպումը 8-րդն էր ընթացիկ առաջնությունում, որի հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, ինչը ռեկորդային քանակ է այս մրցաշարի պատմության մեջ։

1982, 2006, 2010, 2014 և 2022 թվականների առաջնություններում հիմնական ժամանակում 0:0 հաշիվ էր գրանցվել 7-ական հանդիպումներում։ Նկատենք սակայն, որ այս առաջնությունում նախորդների համեմատ ավելին է խաղերի ընդհանուր թիվը։

Leave a Comment