Բասկետբոլի կանանց ՀՀ Մ16 հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել Մոլդովայի թիմի նկատմամբ

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։ Մեր հավաքականը 100:29 հաշվով վստահ առավելության է հասել Մոլդովայի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել Սելինե Նաջարյանը։

Հայաստանի Մ16 հավաքականը այսօր կմրցի Ալբանիայի հավաքականի հետ։

Leave a Comment