ՆԱՏՕ-ի երկրները և պաշտպանական ընկերությունները Անկարայի պաշտպանական արդյունաբերության ֆորումում դաշինքի առաջնորդների հանդիպումից առաջ ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր և ներդրումային գործարքներ, հաղորդում է կառավարամետ թուրքական « Türkiye» թերթը։
«Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերության ֆորումում դաշնակիցները ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի արժողությամբ համաձայնագրեր և ներդրումային փաթեթներ», – ասվում է հայտարարության մեջ։