ԵՄ-ն Հայաստանին նվիրել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա

ԵՄ-ն Հայաստանին նվիրել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այս մասին հաղորդում են Կառավարությունից։

«Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։

Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում»,- ասված է Կառավարության ֆեյսբուքյան էջում տարածված գրառման մեջ։

Լուսանկարը՝ էկրանանկար հրապարակված տեսանյութից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment