Ռուսաստանը պետք է զգա, որ իր պետությունն է վարում այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պետք է զգա, որ իր պետությունն է վարում այս պատերազմը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան արդարացի պատասխան է տալիս Ռուսաստանին՝ հարվածներ հասցնելով նրա տարածքում գտնվող ռազմավարական օբյեկտներին:

Նա տեղեկացրել է, որ ուկրաինական հեռահար միջոցներն արդեն հասել են Սարատովի մարզ, Թաթարստան և Բաշկորտոստան՝ հարվածներ հասցնելով ռազմաճակատի գծից 800-1500 կմ հեռավորության վրա, ինչպես նաև՝ Վորոնեժի մարզին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի, հատուկ գործողությունների ուժերի, Անվտանգության ծառայության և հետախուզության զինվորներին՝ իրականացված գործողությունների ճշգրտության համար:

Զելենսկին հաստատել է Սարատովի և Թաթարստանի նավթավերամշակման գործարանների խոցումը՝ ընդգծելով, որ ռուսները պետք է զգան, թե ինչպես է իրենց պետությունը շարունակում պատերազմը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment