Չորեքշաբթի առավոտյան Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտնել է նահանգի անվտանգության ղեկավար Վալիոլլահ Հայաթին։
«
«Այսօր առավոտյան թշնամին հարձակվել է Մահշահր, Բանդար Իմամ և Համիդիե շրջանների երեք վայրերի վրա։ Ցավոք, հարձակումների ժամանակ մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել», – Հայաթիի խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը ։