ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարը այլևս ուժի մեջ չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը նաև հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունները այլևս իմաստ չունեն։
Հիշեցնենք՝ այս գիշեր ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են հասցրել միմյանց։
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստանի անվտանգության ղեկավար Վալիոլլահ Հայաթին հայտնել է, որ նահանգում գիշերային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։