«Ինձ համար այս ամենն ավարտված է». Թրամփը՝ Իրանի հետ հրադադարի մասին

«Ինձ համար այս ամենն ավարտված է». Թրամփը՝ Իրանի հետ հրադադարի մասին

Անկարայում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ դիրքորոշում է հայտնել Իրանի հետ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ։ 

«Սա շատ հետաքրքիր հարց է, բայց անձամբ իմ կարծիքով՝ ամեն ինչ ավարտված է։ Ես այլևս չեմ ցանկանում գործ ունենալ նրանց հետ։ Ես կխոսեմ մեր բանակցողների հետ, քանի որ նրանք դեռ ցանկանում են բանակցել, բայց իմ տեսանկյունից՝ նրանց հետ գործ ունենալը պարզապես ժամանակի կորուստ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և 60-օրյա ժամկետում բանակցությունների միջոցով հասնելու վերջնական ու կայուն խաղաղության համաձայնագրի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment