![]()
Հուլիսի 8-ին՝ ժամը 11:15 UTC-ին (Երևանի ժամանակով 15:15), աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո։
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Սա եզակի աստղագիտական երևույթ է, որը տեղի է ունենում ամեն տարի՝ հուլիսի 8-ին, երբ Երկրի նկատմամբ Արեգակի դիրքի և բնակչության աշխարհագրական բաշխման համադրության արդյունքում մարդկության գրեթե ամբողջ մասը գտնվում է լուսավորված կիսագնդում»,- ասվում է գրառման մեջ։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ