ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մտադիր է չորեքշաբթի օրը կատարել իր առաջին այցը Իսրայել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
CNN-ի փոխանցմամբ՝ Հեգսեթը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ։
Այցի ընթացքում Հեգսեթը մտադիր է մեղմել Իսրայելի մտահոգությունները Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ, հավելում է CNN-ը։
Հեգսեթն այժմ գտնվում է Թուրքիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հեռուստաընկերությունը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես կազդեն Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածները նրա՝ հրեական պետություն այցի վրա։