Մեսսիի ու թիմակիցների ֆանտաստիկ խաղը․ Արգենտինան հաղթել է 0-2 հաշվով պարտվելիս․

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի թիմի նկատմամբ, խաղի ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո։

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց եգիպտական «Ալ Ահլիի» 33-ամյա պաշտպան Յասեր Իբրահիմը։

21-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ արգենտինացի Լիոնել Սկալոնիի թիմը, սակայն Մեսսին աշխարհի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոց տուգանայինը։

58-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի դարպասը գրավեց եգիպտական «Պիրամիդսի» 29-ամյա հարձակվող Մոստաֆա Զիկոն, սակայն գրոհի ժամանակ արգենտինացիների պաշտպան Լիսանդրո Մարտինեսի ոտքին կանգնելու համար VAR-ի հուշումից հետո գոլը չգրանցվեց։

Եգիպտոսի թիմը երկրորդ գոլը խփեց 67-րդ րոպեին։ Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը դարձյալ գրավեց Զիկոն։

79-րդ րոպեին Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Կրիստիան Ռոմերոն։

83-րդ րոպեին գեղեցիկ գոլով հաշիվը հվասարեցրեց Մեսսին։

Արգենտինայի հաղթական գոլը ավելացված երկրորդ րոպեին խփեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը։

Leave a Comment