Պեսկով. Պուտինը հուլիսի 4-ին Թրամփին որևէ առաջարկ չի արել Իրանի միջուկային նյութերի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իրանի միջուկային նյութերի ապագայի վերաբերյալ որևէ նոր առաջարկ չի արել, ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, մենք որևէ նոր տարրի չենք անդրադարձել», – պատասխանել է Կրեմլի խոսնակը, երբ հուլիսի 4-ին հարցրել են, թե արդյոք Պուտինը որևէ նոր առաջարկ է ներկայացրել իրանական միջուկային նյութերի վերաբերյալ։

Ինչպես Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, այդ զրույցի ընթացքում Պուտինը «հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը գործնական օգնություն ցուցաբերել Իրանի շուրջ լարվածության թուլացման և կայունացման ջանքերին»։

Leave a Comment