Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ կարձագանքի ԱՄՆ ագրեսիային և կկանխի Հորմուզի նեղուցի կառավարմանը միջամտությունը, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վճռականորեն կարձագանքեն ԱՄՆ ագրեսիային և ահաբեկչական գործողություններին և ոչ մի դեպքում թույլ չեն տա նրանց միջամտել Հորմուզի նեղուցի գործերին կամ վերահսկել այն», – գործակալությունը մեջբերում է հրամանատարության խոսքերը։
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր Իրանի դեմ հզոր հարվածների շարքի մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իսլամական Հանրապետության կողմից երեք նավերի վրա ենթադրյալ հարձակումների։