Axios. Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Իրանին Անկարայում գտնվելու ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Իրանին, երբ գտնվում էր Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին X-ում հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը «հաստատել է Իրանին հարվածելու ծրագիրը և տվել է հրամանը» արդեն Թուրքիայում, որտեղ նա ժամանել էր հուլիսի 7-ին։ Ինչպես նշում է Axios-ը, Թրամփը Անկարայում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի հետ։

Վարչակազմի պաշտոնյայի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է ԱՄՆ-ը պլանավորում հարվածել Իրանին. այս հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի դրանց արդյունքների գնահատման հիման վրա։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերը մի շարք հզոր հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության կողմից Հորմուզի նեղուցում երեք նավերի վրա ենթադրյալ հարձակումների։

Leave a Comment