Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մարին Լը Պենը հայտարարել է, որ մասնակցելու է Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններին:

«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը այս հայտարարությունն արել է TF1 հեռուստաալիքի եթերում՝ Եվրոպական խորհրդարանի միջոցների ոչ նպատակային օգտագործման գործով Փարիզի վերաքննիչ դատարանի որոշումից մի քանի ժամ անց։

«Այս երեկո ես նախագահի թեկնածու եմ»,- հայտարարել է Լը Պենը։

Նա հայտնել է, որ վճիռը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում և ակնկալում է, որ դա կկասեցնի դրա կատարումը։ Քաղաքական գործչի խոսքով՝ այժմ «այլևս չկա սցենար», որի դեպքում ինքը չի կարողանա մասնակցել 2027 թվականի ընտրություններին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment