
Bloomberg-ը հաղորդում է, որ հունգարական պետական հեռարձակող MTVA-ի գլխավոր լրատվական պորտալը և պաշտոնական կայքը դադարեցրել են հեռարձակումը երկրի նոր ղեկավարության որոշմամբ։
Հեռարձակողի կայքը հրապարակել է հայտարարություն, որում ներողություն է խնդրում Օրբանի օրոք իր խմբագրական քաղաքականության համար։ «Հանրային լրատվամիջոցները չպետք է ստեն։ Մենք ներողություն ենք խնդրում այն տարիների համար, որոնք ստել ենք։ Հանրային լրատվամիջոցները ներկայում վերափոխվում են՝ ապագայում դառնալու անկախ և վստահելի։ Լրատվական ծառայությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Մնացեք կապի մեջ», – նշվում է հեռարձակողի կայքում։
Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարը հեռարձակողի գործունեության դադարեցումը անվանել է «պատմական օր»։
Մագյարը վարչապետ է ընտրվել մայիսի 9-ին։ Օրբանը վարչապետ է եղել 1998-ից 2002 թվականներին և 2010-ից 2026 թվականներին։ Մագյարը բազմիցս քննադատել է Օրբանի կառավարությանը և մեղադրել է հեռացող կաբինետին յուրացման մեջ։
Մագյարի որոշումներից հետո Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իշխող կուսակցությունը վարում է ագրեսիվ քաղաքականություն և դիմում է «սպառնալիքների և ահաբեկման»։