«Լիբանանի հետ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ Հռոմում»․ Գիդեոն Սաար

«Լիբանանի հետ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ Հռոմում»․ Գիդեոն Սաար

Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ Հռոմում, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Գրեթե երկու շաբաթ առաջ Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները պատմական շրջանակային համաձայնագրի հասան։ Այս բանակցությունները, ինչպես սպասվում է, կշարունակվեն հաջորդ շաբաթ Հռոմում։ Մենք ձգտում ենք խաղաղության մեր հարևանների հետ։ Խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա», – ասել է Սաարը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգթոնում ստորագրել են շրջանակային համաձայնություն, որը, ինչպես ակնկալում են կողմերը, պետք է հիմք հանդիսանա տարածաշրջանում ապագա խաղաղ կարգավորման համար։

Leave a Comment