Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել Ըմբշամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Սամվել Տերտերյանը ( 77 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։

Հայ մարզիկը եզրափակչում 4։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նախմատովին։ Նա կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության էր հասել շվեդ Ռուբեն Շտրակևեդիի նկատմամբ։

Հայաստանը ներկայացնող Ալեքս Մարգարյանը (63 կգ) և Էդգար Պետրոսյանը (55 կգ) դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ։

Եզրափակչում Մարգարյանը 3:12 հաշվով պարտվել է Ուկրաինան ներկայացնող Մաքսութ Սուլթանովին։ Պետրոսյանը 4։6 հաշվով զիջել է ադրբեջանցի Էմին Ջավադլիին։

Leave a Comment