
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է։ Այս մասին լրատվամիջոցներին փոխանցել են Քննչական կոմիտեից։
Նախօրեին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորել է։