«Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իտալացի թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի 74-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ եւ առավելության հասավ 7:5, 7:6 (7:4), 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 37 րոպե։

Սիների հաջորդ մրցակիցը կլինի Ֆելիքս Օժե-Ալյասիմի (Կանադա, 3) եւ Նովակ Ջոկովիչի (Սերբիա, 7) դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment