Հաստատվեց՝ Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը անկել է

՝Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել․

«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,– ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝  ավեի վաղ՝ «Փաստինֆոյի»  տեղեկություններով, հայտնել էինք՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։

image.png 171.05 KB

Leave a Comment