Շաբաթներ առաջ բրիտանական լրատվամիջոցները պարզել էին, որ Ֆարաջը 5 միլիոն ֆունտ ստեռլինգի նվիրատվություն է ստացել կրիպտոարժույթով զբաղվող միլիարդատեր Քրիստոֆեր Հարբորինից։ Հրապարակումներից հետո Ֆարաջի դեմ պաշտոնական հետաքննություն էր նախաձեռնվել՝ նվիրատվությունների հայտարարագրման ժամկետները խախտելու կասկածանքով։
Ֆարաջը հայտարարել է, որ մասնակցելու է իր ընտրատարածքում կազմակերպվելիք վաղաժամ ընտրություններին՝ փորձելով կրկին ստանալ ընտրողների աջակցությունը։ «Առաջիկա ընտրությունները պայքար են լինելու ժողովրդի և քաղաքական վերնախավի միջև», – հայտարարել է բրիտանացի ազգայնականների առաջնորդը։
Կարդացել են
անգամ