
«Փաշինյանի պատվերն էր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ուժեղ հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝անդրադառնալով իր անձնագրում «ФСБ»-ի նշում ունենալու մասին շրջանառվող լուրերին։
Հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարող է այդպիսի պատվեր տալ ՌԴ կառույցներին, Կարապետյանը պատասխանեց․ «Ինքը նորմալ դեր ունի այնտեղ, մի՛ կասկածեք, նորմալ հնարավորություններ ունի այդ կառույցներում․․․ Ինքը ոչ միայն ռուսամետ է, այլ նա Արևմուտքին ասում է՝ ես ձեր Ջոնն եմ, ռուսներին ասում է՝ ձեր Նիկոլայն եմ․ ով ինչքան հավատում, հավատում է։ Նիկոլ Փաշինյանը ինչպես հայ ժողովրդին խաբեց այդքան տարի, այնպես էլ կարողանում է այդ երկրներին խաբել»։