ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է գտնվի ոչ թե Դանիայի, այլ Միացյալ Նահանգների վերահսկողության տակ՝ ընդգծելով կղզու ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար։
«Դանիան գործնականում գրեթե ոչինչ չի ծախսում Գրենլանդիային իրականում օգնելու համար, մինչդեռ այն չափազանց կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար», – ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Գրենլանդիայի շուրջ ակտիվորեն գործում են Չինաստանի և Ռուսաստանի նավերը, ինչը, ըստ Թրամփի, ավելի է մեծացնում կղզու անվտանգային և ռազմավարական կարևորությունը։
«Գրենլանդիան պետք է գտնվի Միացյալ Նահանգների, այլ ոչ թե Դանիայի վերահսկողության տակ», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։