
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք վերածվել է ռազմական ուժի, որի հետ պետք է հաշվի նստել:
«Այս նախագահի օրոք Թուրքիան ռազմական առումով դարձել է շատ հզոր պետություն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ Թուրքիան ունի շատ ռազմական տեխնիկա, շատ հրաշալի զինվորականներ։ «Նրանց հետ պետք է հաշվի նստել»,- նշել է ԱՄՆ նախագահը։