Քննարկվել են ՀՀ և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության հարցեր

Քննարկվել են ՀՀ և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական և գործարար համագործակցության հարցեր

7 հուլիսի 2026 – 17:07 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 6-ին Ռուսաստանում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական ու գործարար համագործակցության ընդլայնման, արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիաների փոխանակման, ինչպես նաև բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանը առաջարկել է դիտարկել արդյունաբերական գոտիների զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և համատեղ արտադրության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նշելով, որ դրա իրականացումը կնպաստի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը, բեռնափոխադրումների դյուրացմանը և նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ներդրումների ու արդյունաբերական համագործակցության զարգացման համար։

Leave a Comment